Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Պատահել է

Պատահել է
30.03.2025 | 16:23

Պատահել է հաց չեմ կերել,

Սովից` հացի տաշտն եմ քերել:

Բայց սեփական`

Ո՛չ ուրիշի ...

Պատահել է ցրտից մրսել,

Լուռ՝ պատի տակ կուչ եմ եկել:

Ի՜մ տան պատի`

Ո՛չ ուրիշի ...

Պատահել է ցավս կոծկել,

Թաքուն, մենակ լաց եմ եղել:

Պղտորելով աչքերը իմ՝

Ո՛չ ուրիշի ...

Պատահել է որ չեմ ապրել,

Կլոր տարում անգամ մեկ օր:

Բայց շնչել եմ, իմ իսկ բաժին թթվածընով,

Ո՜չ ուրիշի:

Նավասարդ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 24248

Մեկնաբանություններ